Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը՝ այսօր ԱՄՆ-ի հետ համաձայնագիր չի ստորագրվի

Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր։ CNN-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մերժել է այդ պնդումները և քննադատել Թրամփի «անսովոր համառությունը»՝ փաստաթուղթը հենց այս օրը ստորագրելու հարցում։

Նշվում է, որ այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ իրանցի բանակցողները բացահայտ հայտարարել են, որ հուշագրի տեքստը դեռ վերջնական համաձայնեցված չէ, և կիրակի օրը դրա ստորագրումը բացառվում է։

Միաժամանակ Իրանում արդեն սկսվել են բողոքի ակցիաներ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի դեմ։ Մեշհեդ քաղաքում ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ ուղղված կարգախոսներ։

Իրանական Fars գործակալության հրապարակած տեսանյութում երևում են սև հագուստով կանայք, որոնք վանկարկում են. «Մահ անպատիվ Արաղչիին»։ Ցուցարարները համոզված են, որ հնարավոր համաձայնագիրը Իրանի համար անընդունելի զիջում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930