Որևէ մեկը միջազգային հանրությանը չի կարող բացատրել, թե այդ 200 ձայնն ուր կորավ․ Հովհաննես Խուդոյան

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է։

Զրույցի ընթացքում Հովհաննես Խուդոյանի հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև

  • Օրենքի շատ հստակ պահանջը նախատեսում է՝ եթե որևէ ընտրատարածքի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով, ընդհանուր ձայների հաշվարկից հետո հասկանալի է դառնալու, որ այդ տեղամասի ձայները նշանակություն կարող է ունենան արդյունքների վրա, ապա պետք է լինի վերաքվեարկություն։

  • Մենք տեսել ենք բազմաթիվ ընտրախախտումներ՝ սկսած նախընտրական քարոզչության սկզբից՝ մինչև հաշվարկի ընթացքում տարբեր անոմալիաներ։ Նաև չենք տեսնում ԿԸՀ-ի կողմից պատշաճ կոմունիկացիա հասարակության հետ։
  • Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմումներին, ես գիտեմ, որ դիմումները պատրաստվում են «Հայաստան» դաշինքի համար, ես էլ եմ օգնում, որպեսզի նման դիմում պատրաստվի։ Սովորաբար Սահմանադրական դատարանը այս հարցերում պահանջում է մաթեմատիկական ճշգրտություն։ Օրինակ, նույնիսկ, եթե ընդունենք՝ 10 տեղամասում ամենազարհուրելի խախտումներն են տեղի ունեցել, դրանք ընդհանուր ընտրությունները չեղարկելու հիմք կարող են հանդիսանալ, եթե համապետական նշանակություն են ունեցել, այսինքն՝ քանակապես ազդել են։ Այժմ կոնկրետ ԲՀԿ-ի օրինակում սա շատ հստա, բանաձևային հաստատվում է։ Ու եթե գնան ապօրինության և այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակվի, սա միանշանակ պարզ թվաբանական ճշգրտությամբ Սահմանադրական դատարանում բողոքը բավարարելու հիմքեր է ունենալու։
  • Քաղաքական ցանկություն կլինի՝ ամեն ինչ ջարդել-փշրելով և մարդկանց հիմարի տեղ դնելով՝ գնալ առաջ, բայց որևէ մեկը, և նաև միջազգային հանրության առաջ, երբեք չի կարող բացատրություն տալ, թե այդ 200 ձայնն ուր կորան։
  • Միջազգային դիտորդների առանձին զեկույցներ կան, որտեղ շատ թիրախային խախտումների մասին խոսվում է՝ և՛ վարչական ռեսուրսի չարաշահման, և՛ քրեաիրավական գործիքակազմի կիրառության մասով։ Ավելի շատ չեզոք զեկույցները կամ դրական արտահայտվող զեկույցները ընտրական օրվա քվեարկության ընթացակարգերի վերաբերյալ են, որովհետև այդ վերջին օրվա գործողությունները, նույնիսկ, եթե լինում են սխալներով, շտկման շատ հեշտ ենթակա են․ ամեն ինչ տեսագրվում է, ֆիքսում են բոլոր տեսակի սխալները, և բոլոր մեղավոր անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության։ Շատ ավելի խորքային են այն բոլոր խախտումները, որոնք մինչ նախընտրական և նախընտրական քարոզչության փուլում շատ ինտենսիվ միջամտություն են ունենում, սակայն չես կարող հստակ չափելի դարձնել դրանք։ Օրինակ, բազմիցս խոսել ենք իրավապահ մարմինների քաղաքական քարոզչությանը ներգրավվածության մասին։
  • Մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ․ երբ մի գործողության դեպքում ընդդիմադիրի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է, բայց երբ նույն գործողությունը կամ ավելի աչքի զարնող գործողություն կատարում է իշխանության ներկայացուցիչը, քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվում է։ Օրինակ, Թալինի համայնքապետը բարեգործություն է կատարում համայնքի բյուջեից ընտրության ժամանակ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Դա, ասում են՝ խնդիր չկա, երբ որ ինչ-որ ուրիշ ուժի ներկայացուցիչ բարեգործությամբ է զբաղվում, ասում են՝ օրենքի պահանջ կա։ Ու էս դրվագները բազմաթիվ են, եթե իրավապահ մարմիններն իրենց օպերատիվ ռեսուրսը ծախսում են ընդդիմադիրներին գաղտնալսել, ինֆորմացիաներ ստանալու համար, մենք չենք տեսնում, որ էդ նույն տեսությամբ իրենք գաղտնալսում, հետևում են իշխանական ներկայացուցիչների, իսկ այդպիսի տվյալներ բազում են։

Կարդացեք նաև

  • Մարզի մարզային համայնքներից մեկի կոմունալ բաժնի պետի ենթակայությամբ աշխատողներին տանում և գրանցում են հեռավոր գյուղերից մեկում, որտեղ նա հանձնաժողովի նախագահ է, սա օրգանի՞կ է, թե՞ օրգանիկ չէ։
  • Այն պարագայում, երբ մեծ համոզմունք ունեմ, որ եթե շատ ակնհայտ ապօրինություն չանեն, և ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, անցնի պառլամենտ, և դրանով զրկի ՔՊ-ին 3/5 մեծամասնությունից, շատ լուրջ քաղաքական խնդիրներ առաջացնելով նրանց համար, այս պարագայում պատասխանը միանշանակ է՝ այո՛, պետք է վերցնել մանդատները։ Եթե սա էլ են խախտում, միանշանակ պատասխան տալ չեմ կարող, թեև իմ անձնական կարծիքը, միևնույն է՝ հակված է մանդատ վերցնելու մտքին ոչ թե նրա համար, որ հաճելի է պառլամենտում գնալ տարբեր երկխոսությունների մեջ մտնել, կռիվ անել, հարվածներ ստանալ և այլն, այլ որովհետև Ազգային ժողովում ֆրակցիա ունենալը տալիս է իրավունքներ, որոնց թեկուզ մի մասի օգտագործումը շատ ավելի է հեշտացնելու պայքարը, քան առանց դրանց։
  • Գոնե գրել-կարդալ իմացող մարդու համար պետք է ակնհայտ լինի, որ այս բոլոր գործողությունները քաղաքական հրահանգի արդյունք են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930