Ընտրությունների արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար․ միջազգային մամուլ

Փաշինյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրում են ուժեղ մանդատ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական ուղեգծի համար՝  ներառյալ Հարավային Կովկասի երկիրը Մոսկվայից հեռացնելը և Եվրամիությանը միանալու ձգտումը․ գրել է The Washington Post-ը։

Կայքը նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Փաշինյանին լարված մրցակցությունից հետո, որը Եվրոպայում դիտվում է որպես Ռուսաստանի ազդեցության լակմուսի թուղթ նախկին խորհրդային հանրապետությունում:

Euronews-ը շեշտել է, որ մոտ 24 ժամ առաջ մենք ականատես եղանք երկու կարևորագույն ընտրությունների՝ մեկը Կոսովոյում և մյուսը Հայաստանում, որոնցում թեկնածուները բողոքում էին ռուսական ազդեցության դեմ, իսկ համայնքները կշռադատում էին, թե արդյոք պետք է մերձենալ Եվրամիությանը։

BBC-ին նշել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթանակ է տարել կարևորագույն ընտրություններում, որոնք համարվում են վճռորոշ՝ որոշելու համար, թե արդյոք երկիրը շարունակելու է մոտենալ Արևմուտքին։ Ընտրությունները զգալի միջազգային ուշադրություն են կենտրոնացրել երկրի վրա։ Երկուշաբթի Ֆրանսիան և ԵՄ-ն այն եվրոպական տերությունների շարքում էին, որոնք շնորհավորեցին Փաշինյանին՝ գովաբանելով Հայաստանի ավելի սերտ կապերն Արևմուտքի հետ։

Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա «աննախադեպ ճնշում» է գործադրվել, իսկ Արևմուտքը «միջամտել» է։ Չնայած Փաշինյանի կողմից եվրոպական առաջնորդների հետ զարգացող բարիդրացիական հարաբերություններին՝ Հայաստանը դեռևս չունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և դաշինքին անդամակցելը դեռ շատ հեռու է։

Փաշինյանի ժողովրդականության կորուստը հիմնականում պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ։

Փաշինյանի քննադատները երբեք չեն ներել նրան Ադրբեջանի հետ խաղաղության օգտին զիջումներ անելու համար։

Bloomberg-ը գրել է, որ արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար։ Դա կարող է բարդացնել սահմանադրական փոփոխություններ անելու նրա ծրագրերը, որոնք Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու վերջնական խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և առաջ մղելու Հայաստանի՝ Եվրամիությանը ինտեգրման երկարաժամկետ նպատակը։ Քվեարկությունը ստվերվեց ձայների գնման մեղադրանքներով և ընդդիմադիր ակտիվիստների և թեկնածուների մասնակցությամբ մի շարք ձերբակալություններով։ Իշխանությունները տասնյակ քրեական հետաքննություններ սկսեցին ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմադիր խմբերը մեղադրեցին կառավարությանը իրավապահ մարմիններին քաղաքական մրցակիցների դեմ օգտագործելու մեջ։
ABC MEDIA

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930