Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա լարվածությունը և Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։
Նշենք, որ չնայած հաստատված հրադադարին, Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Դահիյե շրջանին։ Իրանի պաշտոնյաները արձագանքել են այս իսրայելական հարձակմանը՝ հայտարարելով, որ կպատասխանեն։
Իրանական բանակը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Ռամատ Դավթի ավիաբազան, որը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների կենտրոնն է։

