ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջnցներ կսահմանի Իրանի դեմ՝ նավագնացության ազատությունը խախտելու համար. Կալաս
Եվրամիությունն առաջին անգամ սահմանափակիչ միջոցներ կկիրառի Իրանի դեմ՝ նավագնացության ազատությունը խախտելու համար։ Այս մասին Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք, իհարկե, քննարկելու ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և ԵՄ-ի ծովային գործողությունը Կարմիր ծովում: Այսօր նաև առաջին անգամ Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն նավագնացության ազատությունը խախտելու համար», – հայտարարել է նա։

