Բաժիններ՝

Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 515-ի, որոնցից 91-ը՝ մահվան ելքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Կա նաև վիրուսի 117 կասկածելի դեպք: Եվս երեք հիվանդ ապաքինվել է. ապաքինվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 12:

Մեծ թվով մարդիկ Էբոլայով հիվանդացել են մայիսի 14-23-ն ընկած ժամանակահատվածում, մեկ այլ խումբ էլ՝ մայիսի 25-ից հունիսի 3-ը, ինչը ցույց է տալիս, որ հիվանդության տարածումը շարունակվում է:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Էբոլայի փոխանցումը կշարունակվի, եթե չձեռնարկվեն վերահսկողության անհապաղ միջոցառումներ: Ըստ հրապարակման՝ գործընթացը խոչընդոտվում է կոնտակտային անձանց հետևելու համակարգում առկա բացթողումների, հետմահու թեստավորմանը բնակչության դիմադրության, Էբոլայի բուժման ստանդարտացված կենտրոնների անբավարար տարողունակության, վարակի կանխարգելման և վերահսկման նյութերի պակասի և սահմանափակ ֆինանսավորման պատճառով:

Ուգանդայում էլ գրանցվել է հիվանդության 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որը գտնվում է Ուգանդայում, հայտնել է, որ երկրի կառավարությունն արագ և արդյունավետ արձագանք է ցուցաբերում Էբոլա վիրուսի բռնկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930