ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների օդային ոստիկանության առաքելությանը մասնակցող Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Լատվիայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնում է Baltic News Network-ը։
Դեռևս անհայտ է ԱԹՍ-ի ծագումը, սակայն Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման հետևանքով։

