ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով

Մոսկվան արձանագրում է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանում կայացած ընտրություններում եղել են բազմաթիվ խախտումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան սպասում է Հայաստանում կայացած ընտրությունների վերջնական արդյունքներին։

«Առայժմ մանրակրկիտ կերպով արձանագրվում են բոլոր այն հաղորդագրությունները, որոնք հայտնվում են այս ընտրությունների շուրջ։ Այդ թվում՝ մենք արձանագրում ենք նաև հաղորդագրություններն այն բազմաթիվ խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել այս ընտրությունների ընթացքում»,- նշել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930