Մինչ մեզ էս ընտրություն կոչված կղանքն են հրամցնում՝ գերմանա-ամերիկյան հակամարտությունը թևակոխում է նոր՝ թեկուզ և կանխատեսելի փուլ. Արթուր Դանիելյան
Արթուր Դանիելյանը գրում է. «Մինչ մեզ էս ընտրություն կոչված կղանքն են հրամցնում՝ գերմանա-ամերիկյան հակամարտությունը թևակոխում է նոր՝ թեկուզ և կանխատեսելի փուլ: Երեկ պատմության մեջ առաջին անգամ Գերմանիան դուրս մնաց ՄԱԿ-ի ԱԽ-ից: Գերմանիան երբեք չի եղել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, սակայն ամեն անգամ ոչ մշտական անդամ ընտրելիս Գերմանիային ընտրում էին երկու տարի ժամկետով: Այս տարի չընտրեցին: Գերմանիան մեղադրեց ՌԴ-ին ինչ-որ դավադիր գործարքի մեջ, մոտավորպես այնպես, ինչպես Հյուսիսային հոսքը տրաքացնելու մեջ մեղադրեցին ՌԴ-ին, թեպետ բոլորը շատ լավ գիտեին, որ ԱՄՆ է արել:
Իրական դավադրության մասին գերմանացիք իհարկե չեն խոսի․ նախ, որովհետև ԱՄՆ հետ ուղիղ կոնֆրոնտացիային նրանք դեռ պատրաստ չեն, բայց կա ևս մեկ բավականին անախորժ դրվագ: Բանն այն է, որ ՄԱԿ-ի ԳԱ ներկայիս նախագահը գերմանացի է՝ Գերմանիայի նախկին ԱԳՆ Աննալենա Բաերբոկը: Բաերբոկը «Ալիանզ 90», կամ ինչպես ասում են՝ Կանաչների կուսակցության անդամ է: Հենց այս կուսակցությունն էր այն գլխավոր դիվերսանտը ներ-գերմանական դաշտում, որ տարիներ շարունակ պահանջում էր փակել այդ երկրի միջուկային կայանները: 2022 թվականին նրանք վերջապես հասան իրենց նպատակին: Նույն 2022ին սկսվում է ուկրաինական պատերազմը: Նույն 2022-ին պայթեցվում է Գերմանիա մտնող գազամուղը: Այս գործոնների համագումարով Գերմանական արդյունաբերությունը ընկնում է ճգնաժամի մեջ, որից դեռ դուրս չի եկել: Ինչպես ծայրահեղ ձախերը, այդպես էլ ծայրահեղ աջերը Գերմանիայում (ինչպես ցանկացած այլ տեղ) միշտ եղել են ապակայունացնող գործոններ, և ինչպես տեսնում եք, այդ գործոնները դեռ կարողանում են մեջքից հարվածներ հասցնել: Սա գերմանիայի պատմական խնդիրն է եղել ու կա մինչ օրս: Պատահական չէ, որ էս օրերին ահագնանում են կանցլեր Մերցին հեռացնելու խոսակցությունները, մինչդեռ գերմանական ռազմարդյունաբերության թռիչքաձև աճը և փաստացի զորակոչի վերկանգնումը լրիվ այլ բանի մասին են խոսում
ՄԱԿ-ում այս քայլն իհարկե ընդամենը մեկ օղակ է իրադարձությունների մի մեծ շղթայի մեջ: Այդ շղթայի մաս է կազմում, օրինակ, այն փաստը, որ ԵՄ որոշեց ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին դուրս մղել իր շուկայից՝ սկսելով դատական կարգով սահմանափակել նրանց «շարժը»: Շղթայի մեկ այլ օղակ է Սերբիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները, մի օղակ էլ Թրմափենց որոշումը՝ Բոսնիայում 1,4 մլրդ դոլարով գազամուղ կառուցել, մի օղակ էլ նույն Թրամփենց որոշումն է Ալբանիայում 1,4 մլրդ դոլարով տուրիստական հանգստավայր (ասել է թե՝ կաշառքի խոստում) կառուցել: Թրամփի այս ջղաձգումներն ըստ ամենայնի ունենալու են նույն ճակատագիրը, ինչ իր բոլոր մնացած նախաձեռնությունները, բայց Բալկանների համար մարտերն այնուամենայնիվ դեռ կշարունակվեն:
Առավել ուշագրավ է էս շղթայի մեկ այլ օղակը՝ երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Թուրքիան երկաթգիծ է կառուցելու Սիրիայով ու Հորդանանով մինչև Օման: Սա մոտավորապես այն երկաթգիծն է, որի պատճառով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը ու առաջ եկավ Իսրայել ստեղծելու անհրաժեշտությունը: Իսրայելի ու ԱՄՆ կարծիքն այս նախագծի մասին կարելի է գուշակել:
Էս ֆոնին կարծում եմ չարժե զարմանալ, եթե մոտ ապագայում շաբաթը 3-4 անգամյա հաճախականությամբ տարատեսակ հարթակներից հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված ինչ-որ հերթական ոչմիբան չասող թղթի ստորագրման մասին, որը, բնական է, դժվար երբևէ կառուցվի»:

