ՔԿ-ն մտել է «Armat Media»-ի խմբագրություն, խափանել աշխատանքները
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատական գործակալությունում:
Քննչական կոմիտեի աշխատակիցներն առգրավվել էլ են նաև լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, որը եթեր վարելիս է եղել, խաթարվել է նկարահանման ընթացքը:
Ավելի վաղ լրատվական կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:



