Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հայտարարագիրը․ երկրաչափական պրոգրեսիայով աճեր ապահոված նրա կինը դեռ հայտարարագիր չի ներկայացրել

2 անշարժ գույք, 13,358,089 դրամ տարեկան եկամուտ, տարվա ընթացքում գրեթե կրկնապատկված բանկային հաշիվների մնացորդներ և կանխիկ միջոցներ․ այս և այլ արձանագրումներն իր հայտարարագրում արել է իշխանական պատգամավոր, ՔՊ-ի ակտիվ ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը։ Հայտարարագիրն օրերս է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել և դրան առավել մանրամասն կանդրադառնանք ստորև։

Այսպես, Հայկ Կոնջորյանն իր հայտարարագրում նշել է 2018 թվականին Նոր Նորքում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 2024 թվականին Աբովյանում գնած հողին ամրացված այլ անշարժ գույքի մասին։

ՔՊ-ական պատգամավորը տնօրինում է նաև 2017 թվականի արտադրության Տոյոտա մակնիշի մեքենայի, որը գնել է 2022 թվականին։

Պաշտոնյայի բանկային երկու հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը տարեսկզբին կազմել է 1միլիոն 339 808 դրամ, իսկ տարեվերջին՝  3 միլիոն 882 100 դրամ, աճել են նաև կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 4 միլիոն դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 7 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

Հայկ Կոնջորյանի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են ԱԺ աշխատակազմից ստացած 13 միլիոն 358,089 դրամ աշխատավարձից և, կամ դրան հավասարեցված վճարումներից։

ՔՊ-ական պատգամավորի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի կայքի,  այս տարի դեռ չի ներկայացրել իր հայտարարագիրը, սակայն հիշեցնենք՝ նախորդ տարիներին Կոնջորյանի կնոջ հայտարարագիրը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ արձանագրումներ էին եղել, որ նա «աշխատում է «Հայփոստում» և վերջին երեք տարիների ընթացքում նրա աշխատավարձը զգալի աճ է գրանցել՝ 2021-ին կազմելով մոտ 6.8 միլիոն դրամ, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին հասնելով 10.5 միլիոն դրամի», ավելին՝ նախորդ տարի հենց Շուշան Ալեքսանյանն է նշանակվել «Հայփոստ»-ի տնօրեն։

Այս ընթացքում լրատվամիջոցները գրել են ոչ միայն Կոնջորյանի ու նրա կնոջ հետաքրքրաշարժ դրվագների մասին, այլև նրանց փոխկապակցված անձած տարատեսակ դրսևորումների․ օրինակ, որ «Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է», որ  «Կոնջորյանի վարորդը ձևացել է պատահական ուղևոր և վերցրել Փաշինյանի բուկլետ-քարտեզը», որ «Հայկ Կոնջորյանի աներն Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա», և ավելին, որ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, այլ անձանց հետ մասնակից է դարձել «անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց» բարտերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930