Իրանն ԱՄՆ-ի հետ քննարկում է վնասի փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մեխանիզմը

Իրանը և ԱՄՆ-ն հաղորդագրությունների փոխանակման ընթացքում քննարկում են պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցման համար Թեհրանին միջոցներ հատկացնելու մեխանիզմը, որը կարող է ներառվել ամփոփիչ համաձայնագրում: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հուշագրի կետերից մեկը պատերազմի պատճառած վնասներից հետո վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այս հարցի առնչությամբ քննարկվում են զանազան տարբերակներ: Բանակցությունների ընթացքում քննարկվող թեմաներից մեկը վնասի փոխհատուցման և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար որոշակի գումարի հատկացումն է», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Մայիսի 29-ին Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալայեդդին Բորուջերդին հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրել է հարյուր միլիարդավոր դոլարների վնաս, ուստի փոխհատուցման հարցն առաջին տեղում է։ Fars գործակալությունն իր հերթին հաղորդել է, որ Իրանի և ԱՄՆ-ի համաձայնագրի մի մասը Թեհրանին անհապաղ 12 միլիարդ դոլարի վճարումն է արտասահմանում սառեցված ակտիվներից. միայն դրանից հետո Իրանը կսկսի հետագա երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930