«5 դար անց հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը, որը կարճ կյանք ունեցավ, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ դրոշմվեց որպես պետականության վերակերտման օր». Արմեն Չարչյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

5 դար անց հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը, որը ձեռք բերվեց ծանր ժամանակներում և, ցավոք, կարճ կյանք ունեցավ, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ դրոշմվեց որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության վերակերտման օր:

Շնորհավորում եմ բոլորիս ազգային այս տոնի կապակցությամբ և մաղթում միասնականություն, համախմբվածություն, հայրենասիրություն և նոր նվաճումներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031