Ափսոս, որ Հայաստանում պաշտպանություն են փնտրում uպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ. Շոյգու
Սպառնալիքի աղբյուրի մոտ հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունը ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ»,- ասել է նա։
«Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- հավելել է Շոյգուն։



