ՀՕՊ-ը գիշերը ՌԴ մարզերի երկնքում 59 ուկրաինական անօդաչու է խոցել. ՊՆ
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ տարածքի վրա ուկրաինական 59 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ընթացիկ տարվա մայիսի 25-ի ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև ընթացիկ տարվա մայիսի 26-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Նովգորոդի, Սմոլենսկի մարզերի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա ինքնաթիռատիպ ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։



