Մոլդովակա՞ն, թե՞ հայկական սցենար. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ի՞նչ անել, որ Հայաստանում չլինի մոլդովական սցենարի կրկնություն․ 168.am-ն այս հարցադրումը հղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին՝ նկատի ունենալով մոլդովական տեխնոլոգիաների  ու գործիքների կրկնության՝ հայաստանյան օրինակները։ Հիշեցնենք՝ այդ թվում՝ «Ինսայդեր»-ի արտահոսք նաև Մոլդովայում էր եղել։

«Թիվ մեկ նախապայմանը հունիսի 7-ի  ընտրություններին մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունն է։ Անտարբերությունն էս դեպքում, էս գործընթացում՝ հանցակից դառնալն է, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության, մեր հայրենիքից զրկման, որովհետև ամեն ինչ գնում է դեպի դրան։ Հունիսի 7-ին մեր հայրենակիցները պետք է իրենց ընտրությունը կատարեն՝ ի՞նչ Հայաստանում են ուզում ապրել, կամ, ընդհանրապես, Հայաստանո՞ւմ են ուզում ապրել, թե՞ ուզում են Արևմտյան Ադրբեջանում ապրել»,- ի պատասխան՝ նշեց Իվետա Տոնոյանը։

Սուրեն Սուրենյանցը, սակայն, նկատեց որ թեև «եվրոբյուրոկրատիան փորձելու է Հայաստանում կիրառել ռումինական կամ մոլդովական մոդելը», սակայն դա  Հայաստանում գրեթե անիրագործելի է։

Պատճառներից մեկը, ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալն է, հետևաբար, նաև առավել նվազ ազդեցության հնարավորությունը, ապա նաև ընդդիմադիր շրջանակների՝ ազդեցիկ, ակտիվ ու կոնսոլիդացված լինելու հանգամանքը։

Կարդացեք նաև

«Ընտրական գործընթացների շատ վաղուց մասնակցում եմ․ երբեք նման ակտիվ ընդդիմադիր, ազդեցիկ ընդդիմադիր և կոնսոլիդացված ընդդիմադիր մասնակցություն չի եղել Հայաստանում։ Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես, քաղաքական առումով, էլեկտորալ առումով ամբողջովին սպառված է։

Հունիսի 7-ը բացառիկ շանս է Նիկոլ Փաշինյանի համար՝  անցնցում հեռանալու տեսանկյունից։ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան չի լինելու, Հայաստանում լինելու է բացառապես հայկական սցենար և հայկական օրակարգ»,- հավելեց Սուրենյանցը։

Արման Աբովյանն էլ նկատեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության սուբյեկտության դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում․ «Հորդորում եմ բոլորին պարզապես 10 րոպե ժամանակ ծախսել և տեսնել, թե ինչ էր կատարվում նույն Ռումինիայում և Մոլդովայում այս ժամանակահատվածում, և, ի զարմանս, ի՞նչ նույնական արտահոսքեր էին արվում՝ նույն պարբերականներով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031