Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է
Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ընթացքում, այս մասին Յետենը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Բժշկական օգնություն ստանալուց հետո ինձ ավելի լավ եմ զգում և կարող եմ շարունակել աշխատանքային այցս»,- նշել է նա։



