Հարց է առաջանում, Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ալիեւը երկու օր առաջ այցելել է Զանգելան, որտեղ արել է հայտարարություն, թե Հայաստանն իբրեւ թե արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացրել է «էկոցիդ»:

Գործնականում, ադրբեջանական այս մեղադրանքների հանդեպ մենք թերեւս առավել անլուրջ ու հանգիստ ենք, քան պետք է կամ կարելի է: Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը այսպես կոչված Cop29-ի օրերին 500 միլիոն դոլար հատկացրեց բնապահպանական միջազգային հիմնադրամ ստեղծելու համար, որը պետք է զբաղվի ռեգիոնալ միջավայրով:

Ադրբեջանը հենց այնպես, պահի համար չի հատկացնի կես միլիարդ դոլար: Դա Բաքվի երկարաժամկետ «բնապահպանական ագրեսիայի» գործիք է լինելու, որը Հայաստանի դեմ կիրառելու են ոչ միայն արցախյան թեմայով, այլ նաեւ հենց Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերով: Ես պարբերաբար ահազանգում եմ, դեռ 2024 թվականից, որ Հայաստանի հանքարդյունաբերական ռեսուրսը լինելու է Ադրբեջանի երկարաժամկետ թիրախում:

Այստեղ Հայաստանն ունենալու է բավականին հիբրիդային մարտահրավերների ամբողջություն: Եվ հարց է առաջանում, Երեւանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները, օրինակ այդ ռեսուրսների մասով «փայ» առաջարկելով Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031