Ընտրակաշառք տալու և ստանալու գործով 6 մարդ է կալանավորվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթների շրջանակում 6 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,– նշեցին կոմիտեից։

Երեկ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի գրասենյակների մի շարք հասցեներում, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։

Խուզարկությունից հետո նախաքննական մարմինը ձայնագրություններ հրապարակեց, որոնցում, ըստ կոմիտեի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներն ընտրակաշառքի հարցեր են քննարկում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031