Ռուսաստանը սա չարեց, Եվրոպան` նա. բա մե՞նք ինչ արեցինք. Ռուսաստանին հարցեր կան, բայց… Արման Թաթոյան
Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Հայաստանը երբևէ չպետք է մոռանա երկու ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամությունը, մշակութային և այլ ոլորտներում առկա կապերը։
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Մենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունենք, որոնք գնում են, Ռուսաստանում իրենց հանապազօրյա հացն են վաստակում, այնտեղ ապրող հայրենակիցներ ունենք։ Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խնդիրներ, դրանք հեշտ չեն, և մենք երբեք չպետք է դրանց նայենք որպես հեշտ հարաբերություններ, մենք պետք է դրանք իրենց բոլոր բարդություններով հասկանանք։ Խնդիրները եղե՞լ են այս իշխանությունների քաղաքականության պատճառով։ Այո՛, եղել են նրանց պատճառով, բայց ռուսական կողմին էլ հարցեր ունենք»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ առկախ հարցեր են մնացել, որոնց հարցերի պատասխաններն անհրաժեշտ են, բայց դրանք Հայաստանի իշխանության ձախողված քաղաքականության հետևանքն են։



