Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ:

Այս հրադադարը կներառի նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի:

«Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և դժվարին պատերազմի ավարտի սկիզբն է», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031