Բաժիններ՝

Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում հրատեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 61 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Նշվում է, որ մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Չանշայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհերին և ներողություն խնդրել նրանց ընտանիքներից, տուժած բնակիչներից և ամբողջ հասարակությունից։

Մամուլի ասուլիսից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:43-ի սահմաններում, Հունանի վարչական կենտրոն Չանշայի ենթակայության տակ գտնվող Լյույան քաղաքի գործարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031