Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել։

«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք հիանալի խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին վատ անգլերենով։ Թեև, ամենայն հավանականությամբ, դա տեսախցիկների համար էր, իսկ հետո նրանք լեզվին տվեցին իրենց սովոր «մեծ ու հզոր»։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի այդ տգետներից անգլերենի ստուգարք ընդունեն…»,- գրել է Մեդվեդևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031