Բաժիններ՝

Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը

Իրանի ղեկավարությունը շարունակում է Օմանի ղեկավարության հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Բանակցությունները կենտրոնացած էին նավերի անվտանգ անցման համար արձանագրությունների և հատուկ մեխանիզմների տարբերակների մշակման վրա», – ասել է նա՝ մեկնաբանելով արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Օման, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին։

Բաղայիի խոսքով՝ այդ թեմայով բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն առաջիկա օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031