«Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիևի ձևակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել թենքյու». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ալիևն իր ելույթում արցախցիներին «սեպարատիսսներ» է անվանում ու Արցախի ղեկավաներին՝ «պատերազմական հանցագործներ», իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։

Լսեցի՞ք Ալիևի ելույթը։

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։

Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։

Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։

Սա է ձեր բերած խաղաղությունը։

Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։

Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիևի ձևակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել թենքյու։

Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031