Արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում

Արցախի Տեղեկատվական Շտաբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել.

«Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։

Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,
Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։

 Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։

Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։

Ձեր ներկայությունը կարևոր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031