Բաժիններ՝

Հայաստանում սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մայիս ամիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության ամբողջ տարածքում մայիսին ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավելին, այսինքն՝ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։

Ուզում եմ հիշեցնել, որ մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է։ Տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։ Ի տարբերություն ապրիլ ամսվա՝ զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը, օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին»,- նշել է նա։

Սուրենյանի խոսքով՝ մայիսին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930