Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը հերքել է պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Անհրաժեշտ ենք համարում հերքել այն անհիմն շահարկումները, թե Ռուսաստանում իբր քննարկում են միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում կամ սպառնում են դրա կիրառմամբ։ Ակնհայտ է, որ դա արվում է հատուկ հակառուսական հիստերիայի բորբոքման նպատակով», – ասել է նա՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ ամփոփիչ խորհրդաժողովում։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան «ջանքեր է գործադրում միջուկային մրցակիցների միջև ցանկացած ռազմական առճակատում կանխելու համար, քանի որ դա հղի է միջուկային մակարդակի էսկալացիայով»։ «Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ։ Մեր շահերից է բխում, որ միջուկային զենք երբևիցե չկիրառվի», – ասել է Բելոուսովը։

Նա նաև հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը գործում է միջազգային հանրության բարօրության համար, դրա անժամկետ երկարաձգման որոշումը ենթակա չէ վերանայման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930