Բաժիններ՝

Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով

Եվրոպական մի շարք երկրներ համառորեն փորձում են վերակենդանացնել նացիզմը նոր ձևով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կասկած չկա, որ ներկա պայմաններում Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողությունը ունի ոչ միայն պատմական նշանակություն, այլև գործնական՝ հաշվի առնելով եվրոպական մի շարք պետությունների համառությունը՝ վերակենդանացնելու նացիզմն արդեն նոր ձևերով»,- ասել է Լավրովը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունների կարևորագույն չափումներից մեկը Հայրենական մեծ պատերազմի հիշողությունն է. երկրները միշտ միասին են նշում Մեծ Հաղթանակի տարեդարձը, երկու երկրներում էլ իրականացնում են հատուկ միջոցառումներ։

Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։ Նրա ծրագրում ներառված են հանդիպումներ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտաքին գործերի նախարար Կոշերբաևի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930