Իմ դասարանցին է եղել, բայց ես ցանկություն չունեմ հանդիպել իր հետ. Ջուջևանցին՝ Շահին Մուստաֆաևի մասին

«Ես Շահին Մուստաֆաևի մանկության ընկերն եմ, իր դասարանցին։ Երևանում սովորելու ժամանակ էլ մենք իրար հետ ենք մնացել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջուջևանի բնակիչը:

Նա հայտնեց, որ լուրերից է իմացել, որ Մուստաֆաևն ուզել է գալ Ջուջևան, իր ծննդավայր։

«Իմ դասարնացին է եղել, բայց ես ցանկություն չունեմ հանդիպել իր հետ՝ հաշվի առնելով ամեն ինչը»,- ասել է ջուջևանցին և հավելել, որ Մուստաֆաևի ընտանիքը տունը վաճառել է և հանգիստ անցել է Ղազախի սահմանը։

«Իր անունը Շահին չէ, Շահեն է՝ Մուստաֆաև Շահեն Աբդուլլա օղլու, երևի Ադրբեջանում հայկական անուն չունենալու համար ադրբեջանական տարբերակը Շահին են դրել»,- ասել է գյուղացին։

Նրա խոսքով՝ եթե հանկարծ հանդիպեին Մուստաֆաևի հետ՝ կվերհիշեին դպրոցական, ուսանողական տարիները, հետո էլ պատերազմից կխոսեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930