Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի
Թեհրանը չի կասկածում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացում պակիստանյան կողմի՝ որպես միջնորդի մտադրությունների լրջությանը և չի ձգտել նրան փոխարինել այդ դիրքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում Պակիստանի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳՆ նախարարը վերահաստատել է Թեհրանի վստահությունը Պակիստանի միջնորդությանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունում։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը այլ միջնորդ չի փնտրել։



