Արքայազն Հարրին անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի թագավորի որդին՝ արքայազն Հարրին, Կիև կատարած իր անսպասելի այցի ժամանակ կոչ է արել չմոռանալ Ուկրաինայի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
«Կարևոր է, որ մենք չկորցնենք Ուկրաինան տեսադաշտից»,- ասել է արքայազնը։
Հարրին հավելել է, որ ուրախ է վերադառնալ Կիև։ Նա Ուկրաինան նկարագրել է որպես «Եվրոպայի արևելյան թևը քաջաբար և հաջողությամբ պաշտպանող երկիր»։ Իր երկօրյա այցի ընթացքում նա նաև նախատեսում է մասնակցել անվտանգության համաժողովի։



