Արքայազն Հարրին անակնկալ այցով ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև: Այս մասին հաղորդում է The Sun թերթը։
«Արքայազն Հարրին անակնկալ այց է կատարել Կիև»,- նշել է հրատարակությունը։
Ներկայումս տեղեկություններ չկան այցի տևողության կամ այն մասին, թե արքայազն Հարրին ում հետ է նախատեսում հանդիպել։
Հակամարտության սկսվելուց ի վեր սա արքայազն Հարրիի երրորդ այցն է Ուկրաինա:



