Բաժիններ՝

Բրիտանացի ջրասուզակները պատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին

Մեծ Բրիտանիայի ռազմական ջրասուզակները պատրաստվում են ականազերծման գործողություններ իրականացնել Հորմուզի նեղուցում, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Ինչպես հաղորդում է Politico—ն, այս մասին հայտնել են Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ թագավորական ռազմածովային նավատորմի փորձագետները, որոնք պատրաստություն են անցել վնասազերծման և ականազերծման ոլորտում, բերվում են պատրաստ վիճակի՝ անօդաչու համակարգերի հետ մեկտեղ լրացուցիչ գործողություններ իրականացնելու նպատակով։

Մեծ Բրիտանիան նաև հաստատել է, որ ինքնավար ականորսիչներ կտրամադրի նեղուցը պաշտպանելու համար առաջարկվող բազմազգ առաքելության շրջանակում։

Politico-ն նշում է, որ Լոնդոնն այսպիսով ձգտում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ցույց տալ Պարսից ծոցի կարևորագույն ճանապարհներից մեկի պահպանության գործում լուրջ ներդրում ունենալու իր պատրաստակամությունը։

Ավելի վաղ The Washington Post-ը (WP), հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Պենտագոնի ներկայացուցիչը Կոնգրեսին հայտնել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծման գործողությունը կարող է տևել մինչև վեց ամիս։ Նշվել է նաև, որ այդ գործողությունները հնարավոր կլինի իրականացնել միայն Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ավարտից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930