Սլոթը կշարունակի գլխավորել «Լիվերպուլը». Sky Sports
Հոլանդացի մարզիչ Արնե Սլոթը, ենթադրաբար, կշարունակի գլխավորել «Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանում, քանի որ ակումբը մոտ է Չեմպիոնների լիգայի որակավորմանը, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սլոթը պահպանում է «Կարմիրների» ղեկավարության աջակցությունը: Ամռանը ակումբում նախատեսում են լրացուցիչ աշխատանքներ կատարել թիմի բարելավման համար։
Պրեմիեր լիգայի 33 տուրից հետո մերսիսայդցիները ունեն 55 միավոր և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ «Լիվերպուլը» յոթ միավորով առաջ է վեցերորդ տեղում գտնվող «Չելսիից»։ Սլոթի թիմը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում կմրցի «Քրիստալ Փելեսի» հետ։ Խաղը կկայանա ապրիլի 25-ին։
Սլոթը «Կարմիրների» մարզիչն է 2024 թվականի հուլիսից։



