«Որքա՞ն հիմար ենք». Ֆինլանդիայում ընդունել են իրենց կոպտագույն սխալը
Ֆինլանդիան ռազմավարական սխալ է թույլ տվել՝ ընտրելով Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը: Այս հայտարարությամբ X սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը:
«Մենք պարզապես ծայրահեղ հիմար ենք, որ երկրորդ անգամ անընդմեջ միանում ենք պարտվողին։ Անկեղծ ասած, 1941 թվականին մենք իսկապես այլընտրանք չունեինք, բայց հիմա, երբ դրա անհրաժեշտությունը չկար… Որքա՜ն հիմար ենք մենք»,- գրել է նա։
Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Սպիտակ տունը տեղեկացրել է եվրոպական երկրներին զենքի մատակարարման հնարավոր ուշացումների մասին՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում ռազմական կարիքները առաջնահերթ համարելու անհրաժեշտության պատճառով: Նշվել էր, որ մատակարարման ուշացումները, ենթադրաբար, կանդրադառնան մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա:



