Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. նրան երկու մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ Սմբատ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքները վերաբերում են խարդախության օժանդակությանը եւ պաշտոնական կեղծիքին։ Լպուտյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

«Խոսքը վերաբերում է Մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին, որի ղեկավարը Սմբատ Լպուտյանն է։ Գործը ոչ մի կապ չունի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ։ Կաշկանդված լինելով փաստերով, մի հստակ բան ասեմ` նա որևէ դիտավորյալ արարք չի կատարել։ Ու առհասարակ, նրան չեն էլ մեղադրում պետության փողերը թալանելու մեջ»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտել էինք, որ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, համալսարանի այլ աշխատակիցներ և այդ թվում` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը ձերբակալվել են։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրանք անցնում են խարդախության և այլ մեղադրանքներով հարուցված քրեական վարույթով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930