Հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում այսօրվա աղետի իրական մասշտաբները. Շիրազ Խաչատրյան

Ռազմական փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում գրանցված կորուստները զուտ վիճակագրություն դիտարկելն ու տարբեր ժամանակաշրջանների զոհերի թվերը պարզ համեմատության մեջ դնելն ինքնին անընդունելի երևույթ է, քանի որ այդ թվերի հակառակ կողմում մարդկային ճակատագրեր են, չապրված կյանքեր և ընտանիքների անամոք ցավ։

Բայց այսօրվա իշխանության այլանդակությունն ու իրականությունը շրջանցելու մոլուցքը հասել են այն մակարդակի, որ առանց գիտակցելու, իրականությունից կտրված, արդեն մտնում են իրենց իսկ համար խոցելի դաշտ։

Այսօր ԱԺ ամբիոնից Ռուբեն Ռուբինյանի կողմից հնչեցված այն թեզը, թե 1994-2018 թվականների ընթացքում ամեն տարի բանակում տասնյակ սպանվածներ ենք ունեցել, սահմանային միջադեպերի հետևանքով ունեցել ենք շուրջ 480 զոհ, փորձ է՝ նախկին հրադադարը ներկայացնելու որպես շարունակական արյունահոսություն, ու դրանով իսկ արդարացնելու իրենց ստեղծած ներկա աղետալի պատկերը։

Բայց եթե փորձենք նայել այդ թվերին հենց իրենց որդեգրած սառը հաշվարկի տրամաբանությամբ, ապա ստանում ենք միանգամայն այլ ու սահմռկեցուցիչ պատկեր։

Եթե ընդունենք իրենց իսկ առաջ քաշած թեզը, ապա կստացվի, որ նախկին հրադադարի 24 տարիների ընթացքում տարեկան միջինում ունեցել ենք մոտ 20 զոհ սահմանին, և եթե «պահպանվեին» այդ տարիների «ցուցանիշները», ապա այսօրվա կատաստրոֆիկ կորուստների քանակի «համար» ավելի քան 220 տարի «պետք է անցներ», կամ հակառակը՝ եթե սրանք կառավարեին 1998-2018թթ ընթացքում, ապա գրանցված 480թվի փոխարեն կլիներ… 13500 թիվը…

Պարզ ու դաժան մաթեմատիկա է, ինչն էլ ապացուցում է մեկ բան՝ սրանք ամեն գնով փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի մի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան պարզապես չերևա իր ողջ ծանրությամբ ու ողբերգականությամբ։

Զավեշտն այն է, որ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են լավագույնս փաստում այսօրվա աղետի իրական մասշտաբները…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930