Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին «խաղաղություն ապահովելու» ջանքերի համար
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին «երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու» ջանքերի համար՝ երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Աունի գրասենյակի հայտարարությանը։
«Նա ցանկություն է հայտնել, որ հրադադարի հասնելու այդ ջանքերը հնարավորինս շուտ շարունակվեն։ Թրամփը փոխադարձաբար աջակցել է նախագահ Աունին և Լիբանանին և ընդգծել է Լիբանանի հրադադարի խնդրանքը հնարավորինս շուտ կատարելու իր հանձնառությունը»,- ասվում է Լիբանանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։



