Օվերչուկը և Մուստաֆաևը Կովսականում (Զանգելան) անցկացրել են ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Կովսականում (Զանգելան) անցկացրել են ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործնական փոխգործակցության արդիական հարցերի ողջ համալիրը։

Մուստաֆաևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025 թվականի արդյունքներով գերազանցել է 5,4 միլիոն տոննան, ինչը վկայում է տարեկան կտրվածքով 9%-անոց աճի մասին։

«Կարևոր նշանակություն ունի այսօր կայանալիք e-CMR էլեկտրոնային բեռնագրի ներդրման ճանապարհային քարտեզի ստորագրումը։ Այս փաստաթղթի իրականացումը կարևոր քայլ կլինի տրանսպորտային-լոգիստիկ ոլորտի թվայնացման ճանապարհին, թույլ կտա զգալիորեն պարզեցնել փոխադրումների ընթացակարգերը և բարձրացնել մեր երկրների միջև բեռնաշրջանառության թափանցիկությունն ու արդյունավետությունը»,- ասել է Մուստաֆաևը։

Քննարկումների հիմնական ուշադրությունը կենտրոնացված է առևտրատնտեսական, արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ և ագրոարդյունաբերական համագործակցության ամրապնդման վրա։

«Մեր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ համատեղ իրականացվում է համակարգված աշխատանք՝ ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման ուղղությամբ՝ նշված միջանցքները լիարժեք թողունակության հասցնելու նպատակով։ Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարել իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930