Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի թիրախում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնել է, որ կազմել է այն երկրների և ընկերությունների ցանկը, որոնք, ըստ Մոսկվայի, մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկում նաև ընդգրկված է Թուրքիայում գործող երկու ռազմարդյունաբերական ընկերություն՝ «Tualcom»-ը և «Dowaksa»-ն։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ «Tualcom»-ը զբաղվում է ռադիոնավիգացիոն համակարգերի համար ընդունիչների մշակմամբ, իսկ «Dowaksa»-ն արտադրում է անօդաչուների համար նախատեսված ածխածնամանրաթելային նյութեր։ Ռուսական կողմը նշել է, որ նման արտադրություն իրականացվում է նաև եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, ինչպես նաև Իսրայելում։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրապարակված ցանկը կարող է դիտարկվել որպես ռուսական զինված ուժերի համար «պոտենցիալ թիրախների ցուցակ»՝ ընդգծելով, որ հետագա գործողությունները կախված կլինեն ռազմաճակատի զարգացումներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930