Թուրքիան հերքել է Էրդողանին վերագրվող «The Telegraph-ի հայտնած լուրը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է բրիտանական «The Telegraph» թերթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Էրդողանին վերագրվող խոսքերն անհիմն են ու խեղաթյուրում են Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը»:
Նշենք, որ բրիտանական թերթը գրել էր, թե Էրդողանը հայտարարել է, որ Իրանի կամ Լիբանանի վրա հնարավոր որևէ հարձակում դիտարկելու է որպես «հարձակում Թուրքիայի վրա»:
Անկարայի արձագանքից հետո համապատասխան լուրը հեռացվել է թերթի բոլոր հարթակներից, իսկ խմբագիրը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:



