15,65 մլրդ դրամ կառավարությունը տրամադրեց ճանապարհաշինական աշխատանքների համար

ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրեց 15,65 մլրդ դրամ։

Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։

«Այդ գումարով նախատեսվում է հիմնանորոգել 63,5 կմ երկարությամբ ճանապարհ։ Դրանց մի մասը հանրապետական նշանակության, մյուս մասը միջպետական ճանապարհներ են։ 2027 թվականի վերջին այլևս Սևանի տարածքում վատ վիճակում ճանապարհ չենք ունենա։ Այժմ շուրջ 40 կմ միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում Սևանի հատվածում, Երևան-Սևան և Սևան-Երևան ճանապարհներին։ Միջին նորոգում իրականացնելով` երկար տարիներ նորմալ վիճակում կպահենք»,- կառավարության նիստում ասաց Խուդաթյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Վարդենիսից Ծափաթաղ հատվածին ուշադիր լինել, քանի որ մանր, բայց աշխատանք կա անելու։ Վարչապետն անհանգստացած էր, որ այդ տարածքով անցնողների տպավորությունը չփչանա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31