Ձգձգված 17 սուբվենցիոն ծրագրերի շարունակման համար կառավարությունը 1,26 մլրդ դրամ կհատկացնի

ՀՀ կառավարությունը 1 մլրդ 261 մլն 121,7 հազար դրամ կհատկացնի մարզպետարաններին՝ համայնքներում իրականացվող 17 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։

ՏԿԵ նախարարության հիմնավորման համաձայն՝ գումարը նախատեսվում է ուղղել համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ պետության ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

Խոսքը վերաբերում է 10 համայնքի 17 ծրագրի, որոնցից մեկը հաստատվել է 2023 թվականին, 4-ը՝ 2024-ին, իսկ 12-ը՝ 2025-ին։ Ծրագրերի համար արդեն անցկացվել են գնումների մրցույթներ և ամփոփվել արդյունքները։

Նախարարությունը նշում է, որ մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ձգձգվել է նախագծային փոփոխությունների, շինարարական աշխատանքների, չկայացած մրցույթների և պայմանագրերի լուծարման պատճառով։ Բացի այդ, 2025 թվականի ծրագրերը հաստատվել են ուշ, ինչի հետևանքով դրանց զգալի մասը հնարավոր չի եղել ավարտել նույն տարում։

Սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են համայնքային ճանապարհների, այգիների, խաղահրապարակների, մանկապարտեզների, մշակույթի տների, խմելու և ոռոգման ջրագծերի, կոյուղու, գիշերային լուսավորության, գազիֆիկացման և այլ ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31