ԵՄ-ի նկատմամբ շանտաժ չենք կիրառելու, թե օրենք ենք ընդունել, հաջորդ ամիս ընդունեք ԵՄ. Փաշինյան
Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար։ Այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։
«Այո՛, մենք օրենք ենք ընդունել ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ մեր ռազմավարությունն այն է, որ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, թե եթե մենք օրենք ենք ընդունել, ապա դուք պետք է մեզ ԵՄ ընդունեք արդեն 1 ամսից»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց` ինտեգրման գործընթացում «զրո նյարդեր» են պետք։
«Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե չընդունի, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր», – ասաց նա։



