Ռ-Էվոլյուցիա Թողարկում 23

Անցած շաբաթ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ առաջիկայում թանկանալու է սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Ասում եմ՝ վերջապես, որովհետև ամիսներ շարունակ մամուլը գրում էր այդ մասին, մինչ դեռ իշխանությունները համառորեն հերքում էին: Մայիսի 14-ին,սակայն, «ՀայՌուսգազարդ»ընկերությունը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին, այսինքն՝ բնակիչներին մատակարարվող գազի սակագինը մեկ խորանարդ մետրի դիմաց գործող 132 դրամի փոխարեն՝ 221 դրամ, խոշոր սպառողներինը՝ 243 դոլարից՝ 392 դոլար դարձնելու հայտով: Այսօր մենք կզրուցենք «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս