ԱՄՆ-ն և Լիբանանը խնդրում են Իսրայելին դադարեցնել հարվածները բանակցություններից առաջ. Axios
Լիբանանյան և ամերիկյան կողմերը խնդրում են Իսրայելին դադարեցնել «Հեզբոլլահի» ուժերի վրա հարձակումները մինչև Թել Ավիվի և Բեյրութի միջև բանակցությունների մեկնարկը։ Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Լիբանանի կառավարությունը և Թրամփի վարչակազմը խնդրել են Իսրայելին «դադարեցնել» «Հեզբոլլահի» դեմ հարձակումները մինչև Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների մեկնարկը հաջորդ շաբաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ որոշ իսրայելցի պաշտոնյաներ համաձայնություն են հայտնել առաջարկի հետ, քանի որ հարվածների դադարեցումը «կհամապատասխանի Իսրայելի շահերին»։



