Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռшզմական գործողությունները․ Փաշինյան
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը բարձր է գնահատել նաև գործադրված միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից իրականացված առաքելությունը։
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից գործադրված, և հաստատակամորեն հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- գրել է Փաշինյանը։



