Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ շփումները. Պեսկով
Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ շփումները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք հույս ունենք, որ, ինչպես հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները, առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումները, ինչը թույլ կտա շարունակել հետագա խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտության միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:



