ԵՄ-ում վախենում են, որ էներգետիկ ճգնաժամը կվերածվի ֆինանսական ճգնաժամի. FT
ԵՄ պաշտոնյաները վախենում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամը կվերածվի ֆինանսական ճգնաժամի: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին։
«ԵՄ պաշտոնյաները կոչ են անում կառավարություններին խուսափել էներգիայի գների աճը փոխհատուցելու համար չափազանց աջակցության միջոցառումներից՝ զգուշացնելով, որ Իրանի [հակամարտության] պատճառած [էներգետիկ – խմբ.] ցնցումը կարող է վերաճել հարկաբյուջետային ճգնաժամի»,- ասվում է թերթի հոդվածում։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պահանջում է, որ անդամ պետությունները սահմանափակեն էներգետիկ սուբսիդիաների, հարկային և այլ արտոնությունների տևողությունը և շրջանակը՝ 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի կրկնությունից խուսափելու համար։



